Հայաստանի թիմը մեկնարկային խաղում հաղթել է Թուրքիայի թիմին
ՍպորտՎրաստանի Բակուրիանի մարզավանում անցկացվեց ձմեռային վոլեյբոլի/ վոլեյբոլ ձյան վրա / «Եվրոպա – տուր» մրցաշարը: Մասնակցեցին յոթ երկրների / Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի/տղամարդկանց 12 թիմեր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մեր պատվիրակներին հաջողությունն ուղեկցեց մեկնարկային խաղում: Համառ պայքար ծավալվեց թուրք մրցակիցների դեմ: Հայ մարզիկներն աչքի ընկան կամային բարձր որակներով և հաղթեցին 2 : 1 հաշվով: Այնուհետև Հայաստանի վոլեյբոլիստները միևնույն ` 0 : 2 հաշվով պարտվեցին Ռուսաստանի և Վրաստանի ուժեղագույն ընտրանիներին: Մերոնք հանգրվանեցին յոթերորդ տեղում:
Ձմեռային վոլեյբոլի մեր ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվեց: Իսկ ահա լողափային վոլեյբոլիստները նախապատրաստվում են մայիսի 24 – 27 –ը Լոնդոնում անցկացվելիք միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը: Այն վարկանիշային է և հաջողակներին կշնորհվի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է երկրորդ խմբում ու կմրցի Անգլիայի, Բուլղարիայի և Շվեյցարիայի թիմերի հետ: Հիշեցնենք , որ ի տարբերություն ձմեռային վոլեյբոլի, լողափայինում յուրաքանչյուր թիմ երեքի փոխարեն ներկայացնում է երկու խաղացող: