Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Ինչո՞ւ են հունվար ամսվա կոմունալ վարձավճարները բարձր եղել. բողոքներ և պարզաբանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

Հունվարի կոմունալ վարձավճարների աճը տհաճ անակնկալ է եղել բազմաթիվ սպառողների համար։ Քաղաքացիները Factor.am-ի հետ զրույցում պնդում են՝ գազի ու էլեկտրաէներգիայի վճարներն ավելին են, քան իրենք իրականում սպառել են։ «Օրինակ՝ գազը եկել ա 11.500 դրամ, լույսը՝ 14.000, ջուրը՝ 3.000, որ ես ընդհանրապես տանը չեմ լինում, աշխատանքի եմ լինում։ Ես էդքան չեմ օգտագործել»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ սպառող՝ տարեց տղամարդ, նշում է, որ 20.000 դրամ էլեկտրաէներգիայի վճար է եկել, այն դեպքում, երբ ապրում է 1 սենյականոց բնակարանում. «Քսան հազար 1 սենյակի համար լույսի փող, ո՞նց ա։ ԱՊՀ-ում ամենաշատ հոսանքը մենք ենք արտադրում, բայց ամենաթանկ գները մեզ մոտ են։ Թե հիմա լարումն են բարձրացնում, որ շատ ա գրում, թե ինչեր են անում, իրանք լավ գիտեն։ Հաշվել եմ, որ իմ կենցաղային սարքերով 270 կիլովատտը պետք ա չանցնի, բայց 500-ի մոտ ա եկել»։ Factor.am-ին են դիմել նաև Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները։ Կարինե Կարապետյանը, որն ապրում է ամուսնու հետ, կասկածելի է համարում էլեկտրաէներգիայի՝ իրենց ներկայացված վարձավճարի չափը. «Հունվար ամսվա համար եկել ա 26.540 դրամ գումար, որը նորմալ չի, երբ ես տանն օգտագործում եմ բալոնով գազ և վառում եմ վառարան։ Հեռուստացույցի, սառնարանի ու լույսերի համար ամիսը 26.540 դրա՞մ ա գալիս, նորմա՞լ ա»։ Կարինե Կարապետյանի խոսքով՝ նախորդ ամսվա համեմատ՝ հունվարին հոսանքի վարձավճարը ավելին է 4.500 դրամով. «Որ էլեկտրիկին ասում ենք՝ ինչի՞ ա էսքան, ասում ա՝ Նոր տարի ա, բուդ ես սարքել, խմորեղեն ես թխել․․․ բայց մենք նման ոչ մի բանի հնարավորություն չունենք, որ անենք, ցանկությունը շատ մեծ ա»: Տիկին Կարինեի ամուսինը՝ Ռաֆայել Առաքելյանը, էլեկտրաէներգիայի բարձր վարձավճար ստանալու մեջ տեսնում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղամասային տեսուչի մեղքը. «Էդքան մենք չենք վառում, ու ինքը գրում ա։ Ես ո՞նց կարամ 3 անգամ վառարան վառեմ տունը տաքացնեմ՝ 2 սենյակը, գազ վառեմ, ու ամսվա վերջին գա 26-27.000։ Ես 30.000 դրամ թոշակ եմ ստանում, էդ որ տամ, պետք ա սոված նստեմ»։ Կարինե Կարապետյանի ու Ռաֆայել Առաքելյանի հարևանուհին՝ Սուսաննա Հարությունյանը ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հետ մշտական հակամարտության մեջ է։ Ասում է՝ չի սպառել այնքան հոսանք, ինչքան իրեն են ներկայացնում. «Իմ տան ջերմաստիճանը լինում ա 15-16 աստիճան, 20 քառակուսու մեջ հնարավո՞ր ա, որ ես 500 կիլովատտ լույս գրեմ, երբ ախպերս հետս ապրում էր, հոսանքը իրար հետ վառում էինք ընդամենը 250 կիլովատտ, իսկ հիմա որ ես մենակ եմ, ի՞նչ ունեմ վառելու։ Գալիս ասում ա՝ քո խալադելնիկը գիտե՞ս ինչքան փող ա գրում, ես իրեն բացատրեցի՝ վրեն գրած ա 272 կիլովատտ տարվա մեջ ա տանում։ Ասում ա՝ 2 հատ խալադելնիկ ունես, փեջ ունես, Նոր տարի ես արել, դու գիտե՞ս, ես Նոր տարի եմ արել, թե՞ չէ»։ Սուսաննա Հարությունյանը վստահ է, որ ինքը վճարում է այլ բաժանորդների փոխարեն. «Ամբողջ Ֆիրդուսում մարդիկ որ 10 տեղ կետեր ունեն, առավոտ 9-ից աշխատում են իրիկվա մինչև ժամը 8-ը, իրանք ինձանից քիչ հոսանք են մուծում, էդ ո՞նց ա լինում։ Հիմա գնացեք, միամիտ տեսեք՝ ում տներն ինչ ա վառվում, ու իրենք հոսանք մուծո՞ւմ են, թե՞ չէ։ Լիքը տներ կան, որ չգիտեն՝ հաշվիչն ինչ բան ա»: Կոմունալ վճարներից բողոքում են ո՛չ միայն շարքային քաղաքացիները, այլև պատգամավորները։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ իր տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելին է արձանագրվել՝ սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Տասնյակ քաղաքացիներ արձագանքեցին պատգամավորի գրառմանը՝ հայտնելով, որ գազի ու հոսանքի՝ հունվար ամսվա վճարներից դժգոհ են նաև իրենք։ Factor.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց. իրեն դիմած քաղաքացիների մոտ ևս հունվար ամսվա համար նվազագույնը 30% հավելավճար է գոյացել՝ նախորդ ամսվա հետ համեմատ։ «Նույնիսկ կա 100 կամ 50%, իմ պարագայում ես մոտավոր ամեն ամիս վճարել եմ 28-30.000 դրամ, այս ամիս վճարման համար փաստաթուղթը ստացել եմ 280.000-ի կարգի։ Սպառման մեջ որևէ փոփոխություն չի եղել, գուցե ավելի քիչ է սպառվել, քան նախորդ ամիսներին։ Ինձ վստահեցրին, որ այդ տասնապատիկ գումարային արժեքը 1 ամիս ու մի քանի օրվա համար է։ Առնվազն 6 անգամ ավելի է գրանցվել։ Ես, ճիշտն ասաց, ընդունեցի, որ դա տեխնիկական թերություն է, սակայն երբ ուշադրություն դարձրի հանրության շրջանում առկա հրապարակումներին, հասկացա, որ սա համատարած բնույթ է կրում, և համակարգային խնդիր կա, հետևաբար՝ մինչև վերջ պարզաբանում եմ պահանջելու, թե ինչ է կատարվել»,- ասում է պատգամավորը։ Պատգամավորը պարզաբանում է պահանջել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Որոշվել է Արմեն Խաչատրյանի բնակարանի հաշվիչն ուղարկել փորձաքննության։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանի ներկայացմամբ՝ հունվար ամսին 183 բաժանորդ է բողոք գրել հոսանքի վարձավճարի հետ կապված, 114-ի դեպքում մարդիկ հետ են վերցրել դիմումները և միայն 5 դեպքում է լաբորատոր ստուգմամբ ապացուցվել ՀԷՑ-ի սխալը։ «Ես, լինելով իրացման տնօրեն, կարող եմ ասել, որ մասսայական այդպիսի հավելագրում չի կարող լինել, յուրաքանչյուր բողոքով ես պատրաստ եմ զբաղվել։ Բողոքներով զբաղվող մարդիկ որևէ ձև կաշկանդված չեն իրենց որոշումներում։ Խոսակցությունների մակարդակով ամեն ինչ կարող են ասել»,- ասում է Դավիթ Ղազինյանը։ Նա, այնուամենայնիվ, պնդում է՝ կան անբարեխիղճ տեսուչներ, որոնց, պարբերական ստուգումների արդյունքում, իրենք ևս հայտնաբերում են։ «Մեր բազում ստուգումների ընթացքում միայն Երևանում վերջին 3 տարում 115 տեսուչ է ազատվել աշխատանքից, 52 տեղամասի պետ օպտիմալացվել են և մնացել 26-ը։ Փորձել ենք ազատվել հին օդիոզ էլեկտրացանցի կերպարներից և ընդունել նորերին։ Կա մարդկանց մեջ նստած, որ էլեկտրիկ ա, ուրեմն՝ պիտի խարդախ լինի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։ ՀԷՑ-ի պաշտոնյան սպառողներին կոչ է անում բողոքների դեպքում դիմել իրենց։ «Իմ քալը» իշխանական խմբակցության պատգամավորը քաղաքացիներից բողոքներ է ստացել նաև գազի՝ անհիմն գերծախսերի հետ կապված. «Ավելի անհանգստացնող է այն, որ այդպիսի դեպքեր են գրանցվել նաև գազի օգտագործման ուղղությամբ։ Նաև բողոքներ կան գազի գերծախսերի ներկայացման մասով։ Այս ուղղությամբ ևս դիտարկումներ և ուսումնասիրություններ եմ անում, որպեսզի հասկանամ և դիմեմ համապատասխան մարմիններին»,- ասում է Արմեն Խաչատրյանը։ Կասկածելիորեն բարձր կոմունալ վարձավճարների հարցին բախվել է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա ևս, մյուս քաղաքացիների պես, հունվարին ավելի մեծ գումար է վճարել, քան դեկտեմբերին։ Ուսումնասիրելով գազի գնագոյացման համակարգը, Սուրեն Պարսյանը պարզել է, որ տատանվող գնի գաղտնիքը հաշվարկի մեթոդաբանության մեջ է։ «Գազի սպառման ծավալը հաշվարկելիս կիրառվում է գործակից, եթե գազի հաշվիչը չունի էլեկտրոնային սարքավորում, որը ճշգրտում է գազի սպառման ծավալները։ Գազի ծավալը փոփոխվում է՝ ելնելով եղանակի ջերմաստիճանի տարբերությունից և կալորիականությունից։ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է կատարել ճշգրտումներ և կիրառել գործակիցներ, կարծում եմ՝ այս դեպքում կիրառվել է ավելի բարձր գործակից, քան նախորդ ամիսների ընթացքում։ Հայաստանում շատ քիչ են էլեկտրոնային հաշվիչները, իսկ այս դեպքում կատարվել է ձեռքի մեխանիկական գործակցի ավելացման միջոցով։ Գործակցի կիրառման արդյունքում հնարավոր է՝ 1 խ.մ. գազը դառնա 1.5 խ.մ. և, անշուշտ, այս դեպքում սպառողը պետք է ավելի շատ գումար վճարի»,- ասում է Սուրեն Պարսյանը։ «Գազպրոմ Արմենիա»-ից Factor.am-ին պարզաբանեցին՝ ընկերությունը նախորդ տարիներին էլ է բաժանորդներից բողոքներ ստացել բարձր վարձավճարների հետ կապված։ Ընկերության մամուլի ծառայությունից պնդեցին, որ դեր են ունեցել նաև եղանակային պայմանները: «Ջեռուցման ժամանակաշրջանում կրկնվում են էսպիսի դժգոհությունները, անհամաձայնությունները՝ սպառված գազի ծավալի հետ կապված։ Դա հիմնականում պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, և դրանով պայմանավորված մեծանում են բնակարանների արտաքին պատերի ջերմային կորուստները, և դա պետք է փոխհատուցվի ավելի շատ գազի սպառման ծավալով։ Ինչ վերաբերում է բաժանորդների առանձին բողոքներին, ապա ընկերությունը պատրաստ է անհատապես անդրադառնալ յուրաքանչյուր բողոքի, ընդ որում՝ տրամադրելով տվյալ բաժանորդի նախկինում սպառած գազի ծավալների էպիկրիզը»,- ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունից Միխայիլ Հարությունյանը։ 

 



Ռոբերտ Անանյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/125753.html?fbclid=IwAR3C883RG9khRtkHE0gx410T6CrCZJv8dWBdwPID5-6vqwwSMCEMY-UDrpY 

Փաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը