Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին
ՍպորտՇախմատի Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ պահպանում են դիրքերը մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:
Կասպյան գավաթի խաղարկության 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի ներկայացուցչի հետ: Արման Միքայելյանը և Հայկ Երիցյանը հաղթանակներ տոնեցին:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, Հայաստանի երեք ներկայացուցիչները` Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Հայկ Երիցյանը, առաջատարից հետ են կես միավորով:
Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: