Ինչու՞ չի կարելի նայել կատվի աչքերի մեջ...
LifestyleԱյնպիսի կարծիք կա, որ չի կարելի նայել կատվի աչքերի մեջ: Այս կենդանիներն աշխարհի ամենաառեղծվածային արարածներից մեկն է: Կատուները նրբագեղ, դյուրահավատ կենդանիներ են: Նրանց շուրջ բազմաթիվ առեղծվածային պատմություններ են պտտվում: Օրինակ, մեկ անգամ չէ, որ նկատել են, որ կատուները սևեռուն մեկ կետի են նայում, կարծես թե ինչ- որ մեկին են տեսնում, գրում է Orer.am- ը` հղում անելով darada.co- ին:

Ոչ մի հետազոտություն չի կարող բացատրել, թե ինչու են կատուների հետ բազմաթիվ սնահավատություններ կապված: Վարկած կա, որ նրանք այլ մոլորակների հետ կապ ունեն, այդ պատճառով էլ չի կաելի նրանց աչքերի մեջ նայել:
Կատուներ միշտ չէ, որ ամեն տեղ չարիքի հետ էին կապված: Այսպիսով, օրինակ, հին Եգիպտոսում կատուները հարգված կենդանիներ էին: Եգիպտացիները սիրում էին այս արարածներին: Յուրաքանչյուր փարավոն մի զույգ կատու ուներ: Նրանց մասին հոգ էին տանում, երկրպագում:
Ճապոնացի կայսրերը նույնպես հատուկ վերաբերմունքի էին արժանացնում կատուներին: