Բրեդ Փիթը և Շարլիզ Թերոնն այլևս չեն թաքցնում իրենց սիրավեպը
LifestyleԲրեդ Փիթը և Շարլիզ Թերոնն այլևս չեն թաքցնում իրենց սիրավեպը և միասին ներկայանում են հանրությանը, գրում է Orer.am- ը` հղում անելով nevnov.ru- ին:

Դերասանները միասին ներկայանում են հանրությանը հունվարի կեսից սկսած: Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, սա Փիթի առաջին լուրջ հարաբերություններն են: Նրանց սիրավեպը սկսվել է մեկ ամիս առաջ, իսկ վերջին մեկ շաբաթը նրանք ամենուր միասին են գնում:
Միջնորդի դերում հանդես է եկել Շոն Փեննը, հենց նա է 55-ամյա Փիթին ներկայացրել իր նախկին հարսնացուին` 43-ամյա Շարլիզ Թերոնին: Մինչ այդ Թերոնը հանդիպել է Կիանու Րիվզի, Ռայան Ռեյնոլդսի, Շոն Փենի, Ալեքսանդր Սկարգաթսի հետ:
