Էջմիածնում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից 5 հոգի է թունավերվել
Օրվա իրադարձություններՓետրվարի 19-ին` ժամը 08:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի (Էջմիածնի) 5 բնակիչ: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմանում, տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: