Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող
ՍպորտԱՄՆ Տեքսաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում ավարտվեց Southwest Class Championships մրցաշարը, որին մասնակցում էին 84 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: