Անհավանական պարզ միջոց, որն օգտագործելուց հետո ձեր մազերը կսկսեն «խելահեղորեն» արագ աճել
LifestyleԵրկար և գեղեցիկ մազեր ունենալը բոլոր աղջիկների երազանքն է: Ստանալու համար ցանկալի արդյունք շատերը խնամքի թանկարժեք միջոցներ են գնում: Սակայն փարթամ և երկար մազեր ունենալու համար կարելի է և ժողովրդական միջոցներով, գրում է Orer.am- ը:
Ահա, թե ինչպիսի քսուքներ կարելի է պատրաստել բնական միջոցներից: Սակայն նախքան դրանց կիրառումն անհրաժեշտ է ձեռքի դաստակին մի փոքր քսել այդ միջոցից` համոզվելու համար, որ այն ալերգիա չի առաջացնի:
Կիտրոնով մազերի դիմակ.
Անհրաժեշտ են.
1/2 սոխ
1 թեյի գդալ գերչակի յուղ
20 կաթիլ կիտրոնի հյութ
Խառնեք սոխի և կիտրոնի հյութը, ավելացրեք գերչակի յուղը: Ստացված խառնուրդը գոլորշու վրա տաքացրեք և մերսելով քսեք մազարմատներին: Մազերը լվացեք մեկ ժամ հետո, վերջում ցողեք քացախաջրով: