Հայտնի դերասանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան բակում
LifestyleԱնցած գիշեր, Մոսկվայի հյուսիսային մասում, շենքերից մեկի շքամուտքում, հայտնի դերասան Վիտալի Աբդուլովը դաժան ծեծի է ենթարկվել, գրում է Orer.am- ը` հղում անելով ren.tv- ին:
Հայտնի է դարձել, որ շենքում, որտեղ բնակվում է Աբդուլովը, նոր հարևանուհի է բնակություն հաստատել, որի նկատմամբ դերասանն անտարնբեր չէ: Աբդուլովը որոշել է հայտնել իր զգացմունքների մասին, սակայն ոչ համապատասխան ժամանակ է ընտրել: Կեսգիշերին, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, նա սեղմում է հարևանուհու դռան զանգի կոճակը: Նրանց միջև երկխոսություն չի ստացվում: Ի դեպ աղջիկն ընկերոջ հետ է լինում:
Հարևանուհին ոստիկանություն է կանչում: Աբդուլովը հայտարարում է, որ աղջիկն անառակությամբ է զբաղվում: Ոստիկանները խուզարկում են նրա բնակարանը: Մեղադրանքները չեն հաստատվում: Աբդուլովին ոստիկանություն են տանում, որոշ ժամանակ անց բաց են թողնում: Դերասանը նորից վերադառնում է հարևանուհու մոտ, որը ստիպված է լինում նորից ոստիկանություն կանչել:
Ամենայն հավանականությամբ, նա ծեծի է երթարկվել հարևանուհու ընկերոջ կողմից: