Օլիգարխը կվճարի 180մլն. դոլար նրան, ով կամուսնանա իր աղջկա հետ
LifestyleՉինացի օլիգարխը հայտարարել է, որ 180մլն. դոլար կվճարի նրան ով կամուսնանա իր աղջկա հետ: Հինգ տարի առաջ նա պատրաստ էր վճարել 60մլն. դոլար, այժմ ավելացրել է պարգևատրման չափը, այն դարձնելով 180մլն. դոլար, գրում է Orer.am- ը:
Հայտնի օլիգարխն անհամբեր սպասում է, թե երբ իր 37- ամյա աղջիկն իրեն թոռներ կպարգևի:

Խնդիրը նրանում է, որ աղջկան` Ջիջիին հակառակ սեռի ներկայացուցիչները չեն հետաքրքրում: Հայրը ոչ մի կերպ չի համակերպվում այս փաստի հետ: Աղջիկն ասել է նրան, որ ցավում է այն բանի համար, որ հայրն այդպես էլ չի կարողանում ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Նրանք գրեթե չեն շփվում: Սակայն հայրը չի հրաժարվում փեսացու գտնելու մտքից և բարձրացրել է պարգևատրման գումարը:

