Գիտե՞ք ինչու պետք է լվացքի մեքենայի մեջ սև պղպեղ լցնել. արդյունքը ձեզ կհիացնի
LifestyleՍպիտակեղենի ճերմակությունը վերադարձնելու բազմաթիվ միջոցներ կան: Իսկ ինչպես վարվել գունավոր հագուստի հետ: Բոլոր տնային տնտեսուհիներն էլ բախվում են հագուստի գունաթափման խնդրի հետ: Orer.am- ը կներկայացնի հագուստի վառ գույնը և թարմությունը պահպանելու մի քանի պարզ միջոց.
1. Սև պղպեղ.
Ավելացրեք մի քիչ սև պղպեղ լվացքի մեքենայի պարզաջրման բաժնում: Այս տարբերակը կարող է խենթություն թվալ, սակայն սև պղպեղը հիանալի մաքրում է լվացող միջոցների մնացորդները, որոնք էլ հենց հանդիսանում են հագուստի գունաթափման պատճառը:
2. Աղ.
Երկու թեյի գդալ աղը լուծեք սառը ջրի մեջ, այնուհետև նոր գնված հագուստը թրջեք այդ լուծույթում: Թողեք 1,5ժամ: Այս միջոցի շնորհիվ հագուստի սկզբնական գույնը երկար կպահպանվի:
3. Քացախ.
Քացախը նույնպես հիանալի մաքրում է լվացող միջոցների մնացորդները և հետքերը, ինչպես նաև հանդիսանում կտորեղենի փափկեցման բնական միջոց:Մի քանի ճաշի գդալ քաղախ լցրեք մեքենայի մեջ և արդյունքը ձեզ անպայման կգոհացնի: Մինչ հագուստը կչորանա, քացախի հոտը կկորչի: