Ադրբեջանցին դանակահարել է երիտասարդ կնոջը
LifestyleՄոսկվայի հյուսիս-արևելյան մասում ձերբակալվել է դանակահարության մեջ մեղադրվող անձը: Հայտնի է, որ փետրվարի 21- ի գիշերը ոստիկանության բաժանմունք է դիմել Հանայի 22-ամյա քաղաքացի: Աղջիկը բողոք է ներկայացրել` հայտնելով, որ ընկերոջ հետ գիշերային ակումբից տուն վերադառնալու ճանապարհին նրանց վրա հարձակում է գործել սև վերնահագուստով երիտասարդ, փորձել է դանակահարել: Զույգը կարողացել է խուսափել հարվածներից: Երիտասարդն անմիջապես հարձակում է գործել մեկ այլ աղջկա վրա, գրում է Orer.am- ը` հղում անելով ru.oxu.az- ին:
Որոշ ժամանակ անց ոստիկանության բաժանմունք ահազանգ են ստացել. տաքսու վարորդը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխել դանակահարված աղջկա:
Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են կատարել տվյալ թաղամասում: Պարզվել է, որ հարձակում գործած երիտասարդը Ադրբեջանի քաղաքացի է:
Կատարվում է հետաքննություն: