Սա կարդալուց հետո այլևս երբեք դեն չեք նետի ընկույզի կեղևը. ահա, թե ինչու...
LifestyleԸնկույզի կեղևը պարունակում է բազմաթիվ օգտակար միկրոէլեմենտներ, որոնք անփոխարինելի են մարդու օրգանիզմի համար, գրում է Orer.am- ը:
Ընկույզի կեղևից պատրաստված թուրմը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հիպերտոնիկների համար: Նրա պատրաստումը բավականին պարզ է.
Անհրաժեշտ է վերցնել 15 ընկույզի կեղև, լավ լվանալ: Վերցնել էմալապատ տարրա, որի մեջ լցնել կեղևը, վրան ավելացնել մեկ շիշ օղի: Թողնել երկու շաբաթ չոր, տաք տեղում, որից հետո կարող եք այն օգտագործել: Այս միջոցը հարուստ է կումարինով, նյութ, որը մաքրում է անոթները:
Ընկույզի կեղևն օգտագործվում է նաև անքնության համար: Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է ընկույզի կեղևը եռացնել կաթի մեջ: