3 տարի հետախուզվող ՌԴ քաղաքացին Թբիլիսիից տեղափոխվել է Երևան
Օրվա իրադարձություններՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 21-ին, ժամը 16.20-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երեւան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Արթուր Ֆ.-ն: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Նա 2016 թ. մարտի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: