ԱՄՆ- նախագահի դուստրը` Տիֆֆանի Թրամփը վերջապես ներկայացրել է ընկերոջը
LifestyleԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը` Տիֆֆանի Թրամփը վերջապես ցույց է տվել ընկերոջը, գրում է Orer.am- ը` հղում անելով continent.news- ին:

Տիֆֆանին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ընկերոջ հետ է: Պարզվում է, որ նախագահի դուստրը հանդիպում է մուլտիմիլիարդեր Մայքլ Բուգլոսի հետ, որի հետ Տիֆֆանին ծանոթացել է պատահաբար, Հունաստանում անցկացրած հանգստի ժամանակ:
Լուսանկարը կատարվել է Սպիտակ տանը, տոնական զարդարանքների ֆոնի վրա: Պարզ է, որ աղջիկն արդեն ընկերոջը ծանոթացրել է հոր հետ:

Ի դեպ, հարկ է նշել, որ Մայքլ Բուգլոսը կրում է մուգ բաճկոն և կարմիր փողկապ, որը Դոնալդ Թրամփի սիրելի ոճն է: