Հնարավոր է սուրճը, որ դուք խմում եք կեղծ է. ինչպե՞ս տարբերել իրական սուրճը կեղծից
LifestyleԱշխարհում ամենանախընտրելի ըմպելիքը սուրճն է: Շատ շատերն արթանանալուն պես մեկ գավաթ սուրճ են ըմպում` վայելելով նրա հաճելի բույրն ու համը: Արդեն ապացուցված է, որ սուրճն առույգացնում և ակտիվացնում է: Բայց արդյոք իրականում մենք վայելում ենք այդ հիասքանչ թարմացնող ըմպելիքը, որն այդքան սիրում ենք: Ներկայումս արտադրողները կարողանում են այնքան հմտորեն կեղծել գրեթե ցանկացած արտադրանք, որ դժվար է տարբերել կեղծը և իրականից, գրում է Orer.am- ը:

Իհարկե ավելի հեշտ է կեղծել լուծվող սուրճը, քանի որ այն փոշիացված է, ընդամենն անհրաժեշտ է այն խառնել եռացրած ջրին և սուրճը պատրաստ է: Գնելով տուփով սուրճ, չենք էլ պատկերացնում իրականում ինչ հավելումներ կան այնտեղ:
Այսպիսով, իրական լուծվող սուրճը պետք է ամբողջովին լուծվի ջրում, առանց որևէ նստվածքի, համային առումով պետք է նման լինի հատիկավոր սուրճին, այն ըմպելուց հետո պետք է թարմություն և առույգություն զգաք, այլ ոչ թե թուլություն, հոգնածություն: Իհարկե ուշադրություն դարձրեք գնին: Իրական սուրճը թանկ արտադրանք է:
