Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 25-ին ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության /գնդերեցության/ ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների և սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԶՈՒ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում: