«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ավարտել է հավաքը և արդեն Երևանում է
Սպորտ«Ալաշկերտն» ավարտեց երկրորդ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը թուրքական Բելեկ քաղաքում:
Բելեկում «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում անցկացրեց` հաղթելով ղազախական «Օկժետպեսին» (1:0) ու «Օրդաբասիին» (2:1) և նվազագույն հաշվով պարտվելով ուկրաինական «Ալեքսանդրիային»:
Երկօրյա հանգստից հետո ալաշկերտցիները կվերսկսեն մարզումները` նախապատրաստվելով առաջնության 20-րդ տուրի` «Փյունիկի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին «Ալաշկերտ» մարզադաշտում և կմեկնարկի 14:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին: