Հայ շախմատիստները Իրանի մրցաշարի առաջատարից հետ են կես միավորով
ՍպորտԻրանում ընթացող շախմատի Կարուն Մասթերս մրցաշարի առաջատարների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչներն են:
Մրցաշարի 5-րդ տուրում Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Գրիգոր Դիլանյանը հաղթանակներ տոնեցին: Պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանը:
Այժմ 5 հնարավորից հավաքելով 4 միավոր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը կես միավոր են զիջում մրցաշարային աղյուսակի առաջատարին:
Իրանի մրցաշարին մասնակցում են 11 երկրների 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը: