Թաց ձյուն, ձնախառն անձրև․ փետրվարի 27-28-ին Հայաստանն ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է
ՀասարակությունՓետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։
«Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով», - ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը։