Հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը ստորագրվել է. այն ներառում է 20 միջոցառում
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով փորձի փոխանակում, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա պլանավորված միջոցառումների 83 տոկոսն իրականացվել է:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: