«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Կաբո Վերդեից
ՍպորտԵրևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Կաբո Վերդեի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մաիլսոն Լիման: Լիման հանդես է եկել հոլանդական «Դորդրեխտ», «Ֆորտունա Սիտարդ» և մի քանի այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Վիտորուլ» ակումբի ֆուտբոլիստ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին: