Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են
Օրվա իրադարձություններԵրևանում փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմանում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Տարոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վերոնիկա Ա.-ի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետեւանքով վարորդներից Տարոն Հ.-ն ու նրա ուղեւորներ 26-ամյա Նինա Հ.-ն, 23-ամյա Արուսյակ Ա.-ն, 41-ամյա Լուսինե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վերոնիկա Ա.-ն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, անհայտ անձինք Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, իսկ դրա վարորդը աշխատում է «Սպայկա» ընկերությունում՝ որպես օպերատոր: