Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը  Դիվանագետի օրվա կապակցությամբ:

«Հարգելի դիվանագետներ,

Հատկանշական է, որ մասնագիտական ձեր տոնը շաղկապված է հայ ժողովրդի պատմության ու հայոց պետականության կայացման շրջանի կարեւորագույն այն իրադարձության հետ, երբ Հայաստանի Հանրապետության եռագույնը վեր հառնեց ՄԱԿ կենտրոնակայանի առջեւ՝ իրականացնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը, որն է՝ Հայաստանի տեղի ու դիրքի իրավական եւ խորհրդանշական ամրագրումը ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքում։

ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգության անսասանությունը, մեր քաղաքացիների արժանապատվությունն ու մեր երկիրն ավելի լավը տեսնելու կամքն այն արժեքներն են, որ ընկած են ձեր գործունեության հիմքում եւ պետք է առաջնորդեն ձեզ դեպի նորանոր հաջողություններ:

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք առաջնահերթ եւ կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշմամբ եւ կեցվածքով են պայմանավորված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը եւ միջազգային հեղինակությունը:

Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում համարձակ եւ անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դուք՝ դիվանագետներդ, նույնպես կարեւոր առաքելություն ունեք այս գործընթացներում՝ արտաքին քաղաքական ոլորտում այն ողջ ներուժը նյութականացնելու առումով, որը համակարգվեց մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ:

Թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից առերեսվել ենք նոր մարտահրավերների, սակայն, մյուս կողմից, ունենք աննախադեպ հնարավորություններ։ Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին։  Յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր հանդիպում ասվածի վկայություններն են։ Մինչ օրս, Հայաստանում տեղի ունեցած եւ շարունակվող փոփոխություններն արժանացել եւ շարունակում են արժանանալ միջազգային հանրության ամենաբարձր գնահատականին։ Այս ամենը մենք պետք է կարողանանք  առարկայացնել արտաքին քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներով:

Սիրելի դիվանագետներ,

Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու կարեւորագույն արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, եւ այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:

Այս հանգրվանում մեր կարեւորագույն առաջնահերթությունը քաղաքական հեղափոխության վերածումն է տնտեսական հեղափոխության: Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր այսօրվա անհետաձգելի խնդիրներից է, եւ ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի  այս հարցում: Մենք պետք է նաեւ միջազգային ասպարեզում լավագույնս եւ համապարփակ կերպով ներկայացնենք մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ստեղծվող բոլոր հնարավորությունները:

Հարգելի դիվանագետներ,

Այսօր մենք ունենք բացառիկ միասնություն՝ մեր համազգային օրակարգն առաջ մղելու համար, որի նպատակը մեր պետականության ամրապնդմանը միտված նպատակների եւ երազանքների իրագործումն է: Այդ առումով ձեզանից ակնկալում եմ հետեւողական եւ անմնացորդ աշխատանք:

Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ նոր խիզախ գաղափարներ եւ անսպառ եռանդ դրանք իրագործելու ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման ու ժողովրդի բարօրության:

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերում