Երևանում Porsche Cayenne-ը բախվել է CPS բենզալցակայանի երկաթբետոնե սյանը. վարորդին առաջինը օգնության են հասել ՃՈ հետաքննիչն ու բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի 33 AA 330 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է CPS բենզալցակայանի երկաթբետոնե սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել CPS բենզալցակայանի աշխատակիցներն ու Ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Դավթյանն ու Էդիկ Գրիգորյանը:
Ամբողջական նյութը՝ այստեղ