Խոշոր ավտովթար Արարատի մարզում. КамАЗ-ը տապալել է էլեկտրասյուներն ու երկաթբետոնե արգելապատնեշներն ու հայտնվել հողամասում. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 92 VV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և էլեկտրասյանը, կոտրել ու տապալել դրանք և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով էլեկտրաենթակայանի ցանցին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չիան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ էլեկտրասյան ընկնելու հետևանքով վնասվել է նաև այդ պահին ճանապարհով անցնող քաղաքացու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Օպերատիվորեն ժամանել են տեղի ճանշինի ծառայողները, ովքեր անհրաժշետ գործողություններ են կատարում վնասված էլեկտրասյուներն ու երկաթբետոնե արգելապատնեշները վերանորոգելու ուղղությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ամբողջական նյութը՝ այստեղ