Ուրախ լուր մեր սիրելի ուսանողների համար
ՀասարակությունՇաքե Իսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի՛ ընկերներ, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանզի այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից նախաձեռնած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ համաձայն որի այսուհետ ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:
Ըստ իս՝ սա կարևոր փոփոխություններից մեկն էր, քանզի վերջին տարիներին գնալով աճում էր քանակը այն ուսանողների, ովքեր ուսման վարձի պատճառով դուրս են մնում բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Այս լուրը, կարծում եմ, արժի լայն տարածում ունենա, որպեսզի բոլոր ուսանողները իրազեկ լինեն այս փոփոխությունից: