Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Եթե գնե­րի ընդ­հա­նուր մա­կար­դա­կը չի իջել, որևէ հե­ղա­փո­խու­թյան մա­սին խո­սե­լը խիստ ժա­մա­նա­կավ­րեպ է». Ատոմ Մար­գա­րյան. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական ծառայության ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ, քանի որ օրինական վճարվող միջին աշխատավարձը վերջին 3 տասնամյակների ընթացքում մշտապես ցածր է եղել, «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Համեմատելով մասնավոր և պետական սեկտորների աշխատավարձերը, նրա դիտարկմամբ, պետական պաշտոնյաների միջին աշխատավարձերը մշտապես 30-40 %-ով ավելի ցածր են եղել:

«Եվ այս պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում համար գլախավորը ոչ թե պետական համակարգի աշխատավարձն է եղել, այլ շորթելը, կոռուպցիան և այլևայլ անօրինական վարքագծային դրսևորումները: Այսինքն, երկրի առջև ծառացած խնդիրներից մեկն էլ հենց սա է: Ճիշտ է, այսօրվա դրությամբ ասում են, որ վերևներում կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ կա: Նկատի ունեմ պետական վերահսկողական ծառայության վերջին բացահայտումները, այլ ձերբակալություններ, որոնց մասին պաշտոնապես հայտարարվում է: Այսինքն, այն, ինչ հայտարարվում է, հեղափոխական և հետհեղափոխական միֆեր են, որոնցից ժամանակն է ձերբազատվել»,- ասաց Ա. Մարգարյանը: 

Տնտեսագետի կարծիքով, դրանք ընդամենը լոզունգներ են, որոնք մոտավորապես կարելի է ձևակերպել՝ «մենք եկանք, կոռուպցիան վերացրեցինք», սակայն իրականում չի կարող այն վերանալ, քանի որ մարդն իր բնույթով մշտապես հակված է օպորտունիստական վարքագիծ դրսևորելուն: Եվ եթե երկիրը կառավարող առաջին, երկրորդ դեմքերի մոտ նման երևույթներ չկան, ապա, ըստ Մարգարյանի, դա դեռ չի նշանակում, որ կառավարման ողջ բուրգի հաջորդ օղակներում ամեն ինչ նորմալ է:

«Ես խիստ կասկածում եմ, որ երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ օղակներում նման երևույթներ չկան: Իրականում, կոռուպցիան հետևանք է այն ինստիտուցիոնալ իրավիճակի, որում գտնվել և շարունակում է գտնվել մեր երկիրը: Դա առաջին հերթին մտածելակերպ է ու արժեքային համակարգ: Եվ այն հեղափոխական մեթոդներով փոխել անհնար է: Ի դեպ, քաղաքական մեթոդներով տնտեսական հեղափոխություն անելը ևս անհնար է: Այսինքն, ասֆալտին փռելով, փողոց փակելով՝ նույնպես անհնար է կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ իրականում այդ երևույթի դեմ պայքարելու համար ծանր հետևողական և քրտնաջան աշխատանք և նվիրում է պահանջվում: Եվ եթե պաշտոնյան չունի այդպիսի որակներ, ապա նրա կեցվածքն ու խոսքը բլեֆ է, պարզ դեմագոգիա, որի կյանքը շատ կարճ է»,- ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, մարդիկ շատ արագ են արձագանքում և հետևություններ անում: Այսինքն, հեղափոխական լեզվով խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական անարդյունավետության վերացման, արտադրողականության աճի, բարեկեցության թռիչքի և այլ երևույթների մասին, պարզապես անիմաստ է: Տարածված տեսակետ կա նաև, որ մարդիկ իրենց սառնարանի պարունակությունից և ամեն ամիս վճարվող վարձավճարներից ելնելով են որոշում, թե ինչ վիճակում է երկիրը: Եվ եթե մեծ հաշվով քաղաքացու կյանքում այս առումով ոչինչ չի փոխվում, ապա մնացածն, ինչպես ասում են, երևակայության դաշտից է:

«Եթե երկրում գնային ստատուս քվոն, այսինքն՝ գնային այն համամասնությունները, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում, հեղափոխությունից հետո չեն փոխվում, ապա կարող ենք ասել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել ու չկա: Իշխանություններն ինչ էլ ասեն, ինչ հիմնավորումներ էլ բերեն, այդ ամենը խոսում է նաև այն մասին, որ երկրում իրավիճակ չի փոխվել, անգամ կոռուպցիայի մակարդակը չի իջել: Ինչո՞ւ: 

Որովհետև կոռուպցիայի մակարդակը դրված է եղել գների մեխանիզմների մեջ: Եվ եթե գների ընդհանուր մակարդակը չի իջել, ուստի որևէ հեղափոխության մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է ու վտանգավոր:

Վտանգավոր է, որովհետև այն մարդկանց մոտ չափազանցված ակնկալիքներ ու անհամբեր իրավիճակ է առաջացրել, ինչի պատճառով մարդիկ գնալով ավելի նյարդային են դառնում: Այս ամենից խուսափելու համար հարկավոր է վերադառնալ իրատեսության դաշտ, ռեալ գնահատել իրավիճակը, ճիշտ կադրային քաղաքականություն վարել և այս ու այլ գործիքակազմով ապահովել տնտեսական ակտիվության աճը: հակառակ դեպքում տնտեսական հեղափոխությունը կմնա երազանք»,- ասաց Ա. Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք Չալաբյան