Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների թիմը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնությունում:
65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Թևանյանը 1/8 եզրափակչից սկսած հաջորդաբար հաղթել է Ֆրանսիայի, Թուրքիայի ներկայացուցիչներին: Եզրափակչում, որը կկայանա մարտի 9-ին Թևանյանը ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեի հետ: