Հայ բռնցքամարտիկներից 4-ը կպայքարեն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից մի քանիսը կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար:
Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից:
Երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: