Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի բողոքը
ՀասարակությունԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցած նիստի ժամանակ մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու դեմ ուղղված նրա պաշտպանի բողոքը։
Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում: