Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ» «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»


Ինչպիսի՞ն կլինի Հայաստան-Իրան-Իսրայել եռանկյունին

Միջազգային

eadaily.com-ը «Նախապատրաստվում է Փաշինյանի այցը Իսրայել. արդյո՞ք Իրանը «կհասկանա և կների»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում քննարկվում է Իսրայելի հետ հարաբերությունները «նոր, ավելի բարձր մակարդակի» հասցնելու և այնտեղ դեսպանատուն բացելու հարցը: Այդ մասին վերջերս «The Jerusalem Post» լրատվամիջոցին հայտնել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, որը վերջերս Իսրայել էր այցելել հանրապետության բարձրաստիճան ներկայացուցչական պատվիրակությամբ: Անդրկովկասյան հանրապետության փոխնախարարը նաև չի թաքցրել այն փաստը, որ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի Ադրբեջանին, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Երևանը այդ հարցը չի համարում հրեական պետության հետ հարաբերությունների բարելավման նախապայման: Նշենք , որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն: Վերջերս հայտարարվել է նոր գործարքի մասին, ըստ որի, Իսրայելը առաջիկա երկու տարիներին Ադրբեջանին կվաճառի 13 միլիոն դոլար արժողությամբ «Orbiter 1K» անօդաչու թռչող սարքեր: Անդրադառնալով այս ռազմական համագործակցությանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երևան) «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը չպետք է նախապայմաններ առաջ քաշի, այլ պետք է լավ հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ և «փորձի զսպել նրան» Ադրբեջանի հետ շատ սերտ ռազմատեխնիկական համագործակցության առումով: Ըստ նրա , Հայաստանը պետք է ի վիճակի լինի դա անել, որպեսզի իրենք նույնպես կարողանան այդ զենքերից ունենալ և ուժեղ լինել: Դեսպանը ավելացրել է նաև, որ այլ հարց է, թե արդյոք իրենք կարող են այնքան սերտ համագործակցել իրենց իսրայելցի գործընկերների հետ, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ զսպել նրանց . դա ցույց կտա ժամանակը: Սմբատյանի խոսքերով, Հայաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը, ի թիվս այլ հարցերի, Երուսաղեմում քննարկել է կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Իսրայել կատարել քի առաջիկա այցի հետ: Նշենք, որ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացրել էր իր առաջին պաշտոնական այցը Իրան (փետրվարի 27-28), որտեղ նրան ընդունել էին ամենաբարձր մակարդակով: Հայաստանի վարչապետին ընդունել էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այոթոլլա Սայիդ Ալի Խամենեին: Ինչպես հայտնի է, Թեհրանը ավանդաբար խանդում է իր մոտակա հարևաններին Իսրայելի հետ քաղաքական և ռազմական շփումների դեպքում, քանի որ վերջինիս հետ Իրանը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո դիվանագիտական հարաբերություններ չունի, և առկա է չափազանց բարդ հարաբերությունների պատմություն: Իրանը ինչ- որ տեղ կարող է «հասկանալ և ներել» Ադրբեջանին հրեական պետության հետ սերտ համագործակցության համար, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար: Համենայն դեպս, թեկուզ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսրայելցիները իրենց ներքին կարիքների համար գնում են Բաքվի նավթի շուրջ 40% -ը: Կամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը շահագրգռված է Կասպից ծովի երկրների հետ հավասարազոր հարաբերություններով, քանի որ շատ առումներով հենց Ադրբեջանն է դառնում մի տեսակ կամուրջ, որը ապահովում է դեպի Ռուսաստան տրանսպորտային մի շարք նախագծերի իրականացումը: Այնուամենայնիվ, «թավշյա հեղափոխությունից» հետո Երևանի և ԹելԱվիվի միջև մերձեցման այս շատ արագ տեմպը, որը վերցրել են Հայաստանի նոր իշխանությունները, դժվար թե հանդուրժողականությամբ ընդունի Հայաստանի հարավային ամենակարևոր գործընկերը՝ Իրանը: «Նոր Հայաստանի» քայլերը Իսրայելի ուղղությամբ կարող էին ընկալելի լինել Թեհրանում, եթե, օրինակ, հրեական պետության ղեկավարությունը ճանաչեր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը:

Կամո Խաչիկյան

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան