Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Ինչո՞ւ կատուն չի վնասվում բարձրությունից ընկնելիս

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Կատվի օրգանիզմն ստեղծված է այնպիսի հատուկ ձևով, որի շնորհիվ բարձրությունից ընկնելիս կատուն վնասվածք չի ստանում։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ կատվի՝ բարձրությունից ընկնելու դեպքում անվնաս մնալու գործին հիմնականում խառնվում է ոչ թե կենսաբանությունը և ֆիզիոլոգիան, այլ ֆիզիկան։ Ո՛չ կատվի թաթերը ինչ-որ յուրահատուկ մեղմացուցիչ՝ ամորտիզացիոն հատկություն ունեն և ո՛չ էլ նրա վերջույթները՝ ինչ-որ յուրահատուկ կառուցվածք։ Ինչպես թաթերը, այնպես էլ նրա վերջույթների կառուցվածքը առանձնապես չեն տարբերվում մնացած չորքոտանիների թաթերից և հենաշարժիչ համակարգից, չնայած պետք է նշել, որ կատվի հենաշարժիչ համակարգը, համեմատած շատ այլ կենդանիների հետ, շարժուն է։ Բացի այդ, կատուն այլ չորքոտանիների և անգամ մարդու համեմատ ավելի ճարպիկ է, արագ կողմնորոշվող և ունի լավ զարգացած վեստիբուլ յար ապարատ։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ կատուն բավականին թեթև կենդանի է՝ համեմատած իր չափերի հետ։ Ընդ որում, կատվի անկման բարձրության ավելացումը կատվի վնասվելու հավանականությունը չի մեծացնում։ Ինչ բարձրությունից էլ կատուն ընկնի, նրա անկման արագությունը չի կարող գերազանցել 100 կիլոմետր/ժամը։ Համեմատության համար ասենք, որ ընկնող մարդու անկման արգությունը կարող է հասնել անգամ 210 կիլոմետր/ժամի։ Կատվի համար երբեմն ավելի վտանգավոր է ցածր բարձրություններից անկումը, քանի որ այդ դեպքում նա չի հասցնում իր մարմինը դասավորել անկման հետևանքները մեղմացնելու ամենահարմար դիրքով՝ թաթերով ներքև։ Բանն այն է, որ թռիչքի ժամանակ կատուն թաթերը չռում է ինչքան հնարավոր է, որով և մեծացնում է օդի դիմադրողականությունը, արդյունքում կենդանու մարմինը աշխատում է որպես պարաշյուտ, որը մեծացնելով օդի հետ շփումը` իջեցնում է անկման արագությունը։ Այս ամենի մեջ ավելի շատ կարևոր է ոչ թե կատվի հարմարվողականությունը անկմանը, այլ մեխանիկայի և աէրոդինամիկայի օրենքները։ Իրականում այնպես չէ, որ կատուները բարձրությունից ընկնելիս վնասվածքներ ընդհանրապես չեն ստանում, ավելին՝ վնասվածքներ ստանալու դեպքերը բազմաթիվ են։ Մի հետաքրքիր հետազոտության արդյունքում, որը իրականացրել է ինչ-որ մասնավոր անասնաբուժական ընկերություն, պարզվել է, որ «թռչող կատուներ» ավելի շատ լինում են գիշերը, քան ցերեկը, ընդ որում՝ 65 % դեպքերում դա կատարում են մինչև 3 տարեկան կատուները։ Թաթերի վրա ընկնելու ռեֆլեքսը կատվի ձագերի մոտ սկսում է զարգանալ 3-4 շաբաթական հասակում և 6-7 շաբաթական հասակում այն ամրապնդվում է։ Ի դեպ, այն մոլորությունը, որ անկման ժամանակ կատվին կողմնորոշվել օգնում է պոչը, սխալ է, անպոչ կատուներն էլ նույն հաջողությամբ բարձրությունից ընկնելիս գետնին կանգնում են չորս թաթերի վրա, քանի որ օդում շրջվելու համար նրանք օգտագործում են ոչ թե պոչը, այլ հետևի թաթերը։ Կատուն փոքր բարձրությունից, օրինակ՝ մարդու ձեռքից ընկնելիս օդում թաթերով ներքև կողմնորոշվելու ժամանակ չի ունենում և անգամ կարող է վնասվել։ 1976 թվականին նյույորքցի անասնաբույժ Գորդոն Ռոբինսոնը նկարագրել է, այսպես կոչված, «բարձրության սինդրոմը», ըստ որի, ինչքան բարձր է շենքի հարկը, որտեղից ընկել է կատուն, այնքան քիչ վնասվածք է ստանում կենդանին։ Այսինքն, ինչքան էլ հակասական է հնչում, բայց 15-րդ հարկից ընկնելը կատվի համար ավելի անվտանգ է, քան 2-րդ հարկից ընկնելը։ Սակայն բարձրահարկերից ընկնելիս երբեմն կատվի՝ ընկնելուն հարմարվելու ռեֆլեքսը չի գործում և կենդանին մահացու վնասվում է։ Այս երևույթը կոչում են ընկնելու «շոկ», և սա հավանաբար կապված է կենդանու անկման ընթացքում եղած հոգեվիճակի հետ։

Այն, որ կատուն ընկնում է միշտ թաթերի վրա, պարզ է։ Կա նաև մի այլ հաստատված փաստ՝ բուտերբրոդը ընկնում է միշտ կարագով ներքև։ Արդյունքում որոշ կատակասերներ խնդիր են առաջադրել, թե ինչ կլինի մեջքին բուտերբրոդ կապած կատվի հետ ընկնելիս։ Ըստ նրանց, մի կողմից կատուն աշխատելու է այնպես պտտվել, որ ընկնի թաթերով ներքև, բայց միևնույն ժամանակ էլ բուտերբրոդը «ուժ է գործադրելու», որ ընկնի կարագով ներքև, այսինքն՝ կատվին հակառակ։ Արդյունքում երկու ուժերը իրար կչեզոքացնեն, և կստացվի հակագրավիտացիա։ Կատակասերների եզրակացությունն աներևակայելի է՝ կստանանք որոշակի կայուն վիճակ, երբ կատուն անընդհատ պտտվում է, բայց այդպես էլ չի ընկնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ին