Ահա թե ինչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ մենք թողնում ենք ծխելը
LifestyleՄասնագետները բազմիցս ցույց են տվել, որ ծխելը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Սակայն դա բավական չէ, որպեսզի մարդիկ հրաժարվեն այդ վնասակար սովորությունից, քանի որ դա նրանց համար լուրջ հոգեբանական խոչընդոտ է, որը հաղթահարելու համար չկա բավականաչափ մոտիվացիա։
20 րոպե: Սրտի աշխատանքը վերադառնում է նորմալին։ Արյունատար համակարգը վերականգնվում է, բարելավվում է արյան շրջանառությունը։ Մատները դառնում են էլ ավելի զգայուն։
12 ժամ: Նվազում է ածխածնի մոնքսիդի պարունակությունը արյան մեջ, ավելանում է թթվածնի պարունակությունը։ Արյան կազմը վերադառնում է նորմային։
2 – 3 շաբաթ: Նվազում է սրտի կաթվածի հավանականությունը։ Անհետանում են կախվածության նշանները։
1 – 9 ամիս: Թոքերը ամբողջովին մաքրվում են, անհետանում է հազը։
1 տարի: Նիկոտինի կարիքը այլևս երբեք չի զգացվում։ Վերականգնվում է մաշկի առողջ գույնը և 50%-ով նվազում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։
5 տարի: Արյան շրջանառությունը ամբողջովին վերականգնվում է։ Կաթվածի հավանականությունը հասնում է նվազագույնի:
10 տարի: 2 անգամ նվազում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։ Նվազում են նաև լեզվի, կոկորդի, երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունները։
15 տարի: Սրտային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունները հավասարվում են չծխող մարդու հավանականությանը։