Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասի` 1989 թվականին արված լուսանկարները: Լուսանկարներում ամենագեղեցիկ ժպիտն ունեցող դերասանուհին 17 տարեկան է: Այս ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ալիստեր Կոուինն է:
Նշենք, որ Դիասն իր կարիերան սկսել է հենց լուսանկարահանումներին մասնակցելով, որից հետո նա պայմանագիր է կնքել «Elite Model Management» նորաձևության գործակալության հետ: Դերասանուհին համագործակցել է նաև «Calvin Klein» և «Levi's» հայտնի բրենդերի հետ: