Հայաստանի հավաքականի ևս երկու մեդալ նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում (տեսանյութ)
ՍպորտՎլադիկավկազում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց անգլիացի մրցակցին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ Հայաստանի հավաքականին պարգեւելով 3-րդ մեդալը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթեց իտալացի մարզիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ Հայաստանի հավաքականին պարգեւելով 4-րդ մեդալը:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: