Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումը։
Իտալիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախախաղային ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը հանգստի հնարավորություն է ստացել։
34-ամյա Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ այս շաբաթ «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
«Ջենոա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին։ «Յուվենտուսը» առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից» առաջ է 18 միավոր։