«Չելսիի» եւ «Ռեալի» նախկին խաղացողը տեղափոխվեց Ադրբեջան
ՍպորտԼոնդոնի «Չելսիի», «Ռեալի», «Միլանի», «Լիոնի» եւ Գանայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Էսյենը տեղափոխեց ադրբեջանական «Սաբաիլ» ակումբ։ 36-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1,5 տարվա պայմանագիր։ Նա կլինի նաեւ ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմի մարզչական շտաբի անդամ։
Էսյենի նախորդ ակումբը Ինդոնեզիայի «Պերսիլ Բանդունգն» էր։ Նա Ֆրանսիայի եւ Անգլիայի կրկնակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսիի» կազմում։
Ադրբեջանի առաջնության 21 տուրից հետո «Սաբաիլը» չորրորդ տեղում է։