Opel-ը գլորվել է ձորը․ խոշոր վթար Վայոց Ձորի մարզում (ֆոտո)
Օրվա իրադարձություններԵրեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:20-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ 48-ամյա Կարեն Բաբայանը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: