Մի քիչ ուշացած. Աննա Թովմասյանը ցույց է տվել իր 300.000 դրամ արժողությամբ մարտիության նվերը (Video)
LifestyleՏղամարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում մարտի 8-ին սիրելիներին զարմացնելու ու գեղեցիկ անակնկալներ մատուցելու համար։ Իսկ ահա կանայք գլուխները կորցրած շտապում են բոլորին պատմել իրենց երջանկության մասին, ինչպես օրինակ Աննա Թովմասյանը։ Երգչուհին Ինստագրամի սթորի հավելվածում լուսանկար է հրապարակել ու ցուցադրել ամուսնու մարտիության թանկարժեք նվերը։ Աննա Valentino բրենդից սև էլեգանտ կոշիկ է նվեր ստացել, որի արժեքը զեղչված մոտավորապես 300.000 դրամ է։ Գեղեցկուհուն հետաքրքել է նաև հետևորդների կարծիքը ու նա հարց է ուղղել. արդյո՞ք հավանում են իր նվերը։