Գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
ՍպորտՀայաստանի գեղասահքի հավաքականի երկու անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում հանդես կգա մարտի 21-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 23-ին:
Կանանց մենասահքում Անաստասիա Գալուստյանը կմեկնարկի մարտի 20-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 22-ին:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է ճապոնական Սաիտանա քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 18-ին և կեզրափակվի մարտի 24-ին: