Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում
ՍպորտԵվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեվսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:
Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս: