Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


ՀՀ ԱԳ փոխնախարարը արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մարտի 20-ին մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցել ենն մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարել են Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը, շնորհավորելով մասնակից պետություններին Բուենոս Այրեսի գործողությունների ծրագրի քառասունամյակի կապակցությամբ, հույս հայտնեց, որ օգտագործելով «Հարավ-Հարավ համագործակցության» հսկայական ներուժը և մեկտեղելով միջազգային հանրության ջանքերը հնարավոր կլինի ստեղծել համագործակցության ամրապնդման նոր և ընդգրկուն հարթակներ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում երկրի ազգային գերակայությունները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հեռահար և համապարփակ գործընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ, որոնք կապահովեն դրանց ներդաշնակեցումը ՀՀ հավակնոտ բարեփոխումների ծրագրին, որն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած վճռական քաղաքական և ժողովրդավարական փոխակերպումների  արդյունքում։ Արտակ Ապիտոնյանը նաև նշեց Հայաստանի նախաձեռնությունները՝ միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համընդհանուր զարգացման օրակարգին ներդաշնակեցնելու ուղղությամբ, ինչպիսիք են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահության շրջանակներում միջոցառումները, Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և այլն։

Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Ա. Ապիտոնյանը նշեց, որ Ադրբեջանը, խուսափելով փոխզիջումային լուծումներ գտնելուց, մերժելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և շարունակելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, իրական սպառնալիքներ է առաջացնում Արցախի բնակչության գոյատևման, հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար։ Փոխնախարարը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումներին որպես կայուն զարգացմանը և բարիդրացիության միջավայրի ձևավորմանը խոչընդոտող գործոն։

Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Գվատեմալայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաիրո Էստրադայի (Jairo Estrada) հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերն ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։

Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թան Սոնի (Bui Thanh Son) հետ քննարկվեցին տնտեսական կապերի և մշակութային-կրթական փոխանակումների աշխուժացման վերաբերյալ հարցեր։  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վիետնամական կողմին հրավիրեց մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին։ Կարևորվեց նաև ԵԱՏՄ հարթակը տնտեսական կապերը խթանելու համար լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յենս Ֆրոլիխ Հոլթեի (Jens Frolich Holte) հետ քննարկվեցին երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին Նորվեգիայի շարունակական աջակցությունը, միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնումը, երկու երկրների քաղաքական շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումը։

Տեղեկանք․ «Հարավ-Հարավ համագործակցությունը» զարգացող երկրների միջև քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և տեխնիկական  համագործակցության հարթակ է, որը հնարավորություն է տալիս նրանց փոխանակել լավագույն փորձը, գիտելիքներն ու հմտությունները և զարգացմանն ուղղված միահամուռ ջանքեր գործադրել»։ 

Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան