Մի՛ արեք այսպես. 4 հիմնական սխալներ, որ թույլ են տալիս ծնողները երեխայի հետ վիճելիս
LifestyleՀիշեք ամենակարևոր բանի մասի՝ պետք է գնահատել երեխայի արարքը, այլ ոչ թե երեխային: Հիշեք, որ երեխայի արարքները կարող են վատը լինել, ոչ թե նա: Հարկավոր է խոսել հենց արարքի մասին: Ահա մի քանի սխալ, որ անում են ծնողները՝ երեխայի հետ վիճելիս:
Օգտվել մեծահասակ լինելու առավելությունից: Երբեմն ծնողները վերցնում են երեխայից որևէ արգելված իր և դնում են այնպիսի տեղ, որտեղից նա չի կարողանա վերցնել դա: Նման դեպքերում երեխայի մոտ ի հայտ է գալիս թերարժեքության զգացում:
Ճնշում գործադրել՝ սպառնալով զրկել որևէ բանից: Հաճախ կոնֆլիկտային իրավիճակում ծնողները սպառնում են չգնել խոստացված խաղալիքը կամ քաղցրավենիքը:
Ագրեսիա, ֆիզիկական պատիժ, բղավոցներ ու հայհոյանքներ: Նման պահվածքը շատ վատ օրինակ է երեխայի համար, քանի որ նա կսկսի իրեն նույն կերպ պահել:
Պատժել երեխային՝ ուրիշների աչքի առաջ: Երեխային պատժել կամ դաստիարակել հարկավոր է առանձին, այլ ոչ թե օտարների աչքի առաջ: