Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»


Անտեսանելի ռազմական տեխնիկա. իրո՞ք տեսնել հնարավոր չէ

Մենք գիտենք, որ...

Սթելս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ռազմական մեքենաներին մնալ աննկատ, այսինքն՝ նրանց հնարավոր չէ տեսնել։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Սթելսը (անգլերենից թարգմանաբար՝ գաղտագողի, թաքուն) ռազմական մեքենաների ռադիոլոկացիոն, ինֆրակարմիր և այլ սպեկտրներում նկատելիության իջեցման մեթոդների համակարգ է, որը իրականացվում է շնորհիվ այդ մեքենաների երկրաչափական նախագծման և ռադիոալիքներ կլանող ծածկույթների և նյութերի օգտագործման, որն էլ իր հերթին բերում է այդ մեքենաների հայտնաբերման շրջագծի փոքրացման և, արդյունքում, նրանց խոցվելու հավանականության անկման։ Ուղղակի առայժմ ներկա տեխնոլոգիաների պայմաններում դեռ անհնար է հասնել ռազմական մեքենայի լրիվ «անտեսանելիության»։ Ի դեպ, այդ «անտեսանելի» մեքենաները լրիվ տեսանելի են սովորական մարդկային աչքի համար։ Այս ամենը հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է գործում ռադարը, որը հայտնաբերում է մարտական մեքենան։ Ռադարը կամ ռադիոլոկացիոն կայանը համակարգ է, որը հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի մոտավոր տեղը տարածությունում։ Նրա գործողության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ նրանից ուղարկված ռադիոալիքները լավ անդրադարձվում են մետաղական մակերեսներից, օրինակ՝ ինքնաթիռի կորպուսից։ Ինքնաթիռների կորպուսը աէրոդինամիկ լինելու համար սովորաբար կլոր է, ինչը նշանակում է, որ ռադիոալիքները անդրադարձվում են բոլոր ուղղություններով։ Արդյունքում ռադիոալիքներ ուղարկած համակարգը հետ է ստանում այդ ալիքների անդրադարձը և, ըստ ժամանակի, ավտոմատ որոշում օբյեկտի հեռավորությունը և դիրքը։ Իսկ ժամանակակից ռադարները, ինչպիսին են ռուսական «Իրբիսը» կամ «Ժուկը», անգամ որոշում են օբյեկտի չափերը և ձևը, այլ կերպ ասած՝ կարող են որոշել, թե ինչ օբյեկտ է դա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ, թե թևավոր հրթիռ։ Օբյեկտը ինչքան լավ է անդրադարձնում ռադիոալիքը, այնքան հեռվից կարելի է նրան հայտնաբերել։ Սա էլ հենց հանդիսանում է ռադիոլոկացիոն նկատելիությունը, որը որոշվում է օբյեկտի ռադիոալիքները ցրելու հնարավորությամբ։ Օրինակ, այդ ցուցանիշը B-52 ռմբակոծիչների համար 100 քմ է, սովորական կործանիչի համար՝ 3-12 քմ, իսկ սթելս տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռների համար՝ ընդամենը 0,3-0,4 քմ։ Սթելս տեխնոլոգիան մարտական մեքենայի նման «անտեսանելիության» հասցնում է շնորհիվ նրա, որ մեքենան պատվում է կամ ստեղծվում այնպիսի նյութերից, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնը կլանել ռադիոալիքները և չանդրադարձնել դրանք, իսկ եթե անգամ առկա է անդրադարձ, այնպես անել, որ նրա ուղղությունը չլինի դեպի ռադար, որի համար էլ կորպուսը սարքում են ոչ թե կլոր, այլ սուր անկյուններով և հարթ մակերեսով։ Սթելս տեխնոլոգիան ԱՄՆ-ում սկսել է մշակվել դեռ 1966 թվականից, իսկ արդեն 1970 թվականին ԱՄՆ-ի օդային ուժերը ստացել են SR-71 անսովոր աէրոդինամիկ տեսքով և հատուկ ներկով ներկված հետախույզ ինքնաթիռը։ Փորձարկումները ցույց տվեցին, որ այդ ինքնաթիռը իրոք որոշակիորեն «անտեսանելի» է։ 1975 թվականին ԱՄՆ-ը ստեղծել է F-117A Have Blue անտեսանելի ինքնաթիռի լիամասշտաբ մոդելը, որը 1977 թվականի ձմռանը իրականացրել է իր առաջին թռիչքը։

F-117 կործանիչ-ռմբակոծիչը և В-2 ստրատեգիական ռմբակոծիչները առաջին ռազմական մկրտությունը ստացել են 1991 թվականին Իրաքում՝ «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ։ Նրանց օգտագործումը այնքան տպավորիչ էր, որ F-117-ը, որպես ամերիկյան բրենդ, իր հանրաճանաչությամբ անցավ անգամ Կոկա-կոլային։ Սա նոր տեսակի պատերազմի վարման ձև էր։ 6 շաբաթ գիշերները ռմբակոծելով Բաղդադը՝ անտեսանելի ինքնաթիռները զգալի առավելություն ստեղծեցին հակառակորդի նկատմամբ։ Այդ «սև ուրվականները» ազատորեն երկինք էին բարձրանում, նետում իրենց մահաբեր բեռը և անպատիժ վերադառնում բազա առանց վնասվածքների։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք Չալաբյան