Մխիթարյանը կարող է ամռանը հեռանալ «Արսենալ»-ից
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Արսենալ»-ից:
Սյս մասին գրում է Mirror-ը:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում «զինագործների» կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել:
Մխիթարյանը «Արսենալ»-ում շաբաթական ստանում է 180, իսկ Օզիլը` 350 հազար ֆունտ:
Իսպանացի մասնագետի կարծիքով, այդ գումարներով «Արսենալ»-ը կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները: