Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀասարակությունՇիրակի մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները կատարում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության ու տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, մարտի 30-ին վաղ առավոտյան մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող բոլոր ընկերությունների ողջ տեխնիկան անցել է աշխատանքի: «Այս պահին ողջ տեխնիկան ու անձնակազմը դրսում է: Մաքրման աշխատանքները շարունակվում են: Փակ ճանապարհ չկա մարզում, բայց մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը:
Ձյան շարունակվող տեղումների հետևանքով մարզում դժվարանցանելի է Աշոցք-Ամասիա ճանապարհը, իսկ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Աշոցքում և Ջաջուռում նաև քամի է, որը խանգարում է մաքրման աշխատանքներին։
Արմենուհի Մխոյան