2 պարզ կանոն, որոնց պետք է հետևել կիսաշրջազգեստ կամ զգեստ կրելիս
LifestyleՈւզո՞ւմ եք կրել սիրելի կիսաշրջազգեստը կամ նոր զգեստ, բայց չեք կարողանում հասկանալ, թե ի՞նչ կոշիկների հետ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ կերպարին համապատասխան կոշիկներ ընտրելու հարցում:
Եթե կիսաշրջազգեստը կամ զգեստը ծնկից վերև են, ապա կրեք առանց կրունկների կոշիկ: Հիշեք կանոնը՝ որքան կարճ է փեշը, այնքան ցածր է կրունկը: Կարճ կիսաշրջազգեստը բարձրակրունկների հետ կարող է վուլգար տեսք ունենալ:
Եթե կիսաշրջազգեստը կամ զգեստը ծնկից ներքև են, ապա կրեք բարձրակրունկ կոշիկներ: Բարձրակրունկները կերպարին նրբաճաշակ տեսք կհաղորդեն և կազմվածքն ավելի սլացիկ կդարձնեն:
Հիշեք, իհարկե, որ բացառություններ միշտ էլ կան: Կարևոր է, որ ձեր կերպարը ձեզ դուր գա և ընդգծի ձեր առավելությունները՝ առանց էժանագին կամ անճաշակ տեսք հաղորդելու: