Անցյալ տարի այս օրերին Համբուրգի երկնակամարը լցվել էր հայկական դասականի շնչով
ՄշակույթՄեկ տարի առաջ, երբ երկրում դեռ բոլորին անհայտ ներքաղաքական ինչ-ինչ պրոցեսներ էին սկսվում, Հայաստանից հեռու Գերմանիայի Համբուրգ քաղաքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայկական դասական երաժշտության բարձր կատարողականն էր ցուցադրում ու վայելում էր հանդիսատեսի բիսերը:
Ու չնայած այս ցնծությունն ինչ-որ տեղ, ցավոք, դուրս մնաց քաղաքական անցուդարձով տարված հասարակության աչքից, բայց պետք է փաստենք, որ Էլբա գետի ափին 2017 թվականին կառուցված «Էլբֆիլհարմոնիա» միջազգային հեղնակավոր համերգասրահում 2018- մարտի 28-ին իսկական տոն էր: Մեր նվագախմբի համերգն այնքան էր դուր եկել օտարազգի հանդիսատեսին, որ համերգի ավարտից հետո, մոտ 13 րոպե դահլիճը թնդում էր բարձր ծափերից: Մի քանի բիսերից հետո անգամ ծափողջյունները չէին դադարում, քանի որ հանդիսատեսը չէր ցանկանում լքել դահլիճը:
Համերգի ավարտի մասին պատմող տեսանյութում երևում է, թե ինչ ոգևորությամբ է օտարազգի հանդիսատեսն արձագանքում հայկական հայտնի դասական ստեղծագործություններին: Սա, անշուշտ, հերթական լավ առիթն էր աշխարհին ցույց տալու թե՛ հայկական բարձր կատարողական ավեստը, թե՛ մեր տաղանդավոր երաժիշտներին:
Արմինե Գրիգորյան