Mercedes-ն ընկել է ձորակը, կան վիրավորներ․ վթար Սևան- Գետափ ճանապարհին (ֆոտո)
ՀասարակությունԵրեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի Oepl Astra մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Հրաչիկ Գասպարյանի Mitsubishi Grandis մակնիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Արտակ Ավետիսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, պոկվել է նաև անվահեծանը:
Վարորդներից Ա.Ավետիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 27-ամյա Զոհրաբ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ ճանապարհին եղել է մերկասառույց:

